Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սասուն Խաչատրյանը՝ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի մասին

14:15, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Սասուն Խաչատրյանը՝ Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի գործերի մասին

«ՀՔԾ-ն քաղաքական վերահսկողությունից դուրս է աշխատում, ղեկավարվում է միայն օրենքով». հոկտեմբերի 30-ին նման պնդում արեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ի պատասխան ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պատպանական կողմի հայտարարության, թե իրենց վստահորդի հետ կապված գործընթացները քաղաքական ենթատեքստ ունեն և միտված են ՍԴ նախագահ Հ.Թովմասյանի հրաժարականին:

Ս.Խաչատրյանի գնահատմամբ՝ Ա.Բաբլոյանի պաշտպանների աշխատանքը բոլոր չարգելված միջոցներով իրենց վստահորդի շահերը պաշտպանելն է:

«Պաշտպաններն ընտրել են այդ ճանապարհը, ես չեմ կարող կարող ասել՝ ինչու են այդ ճանապարհն ընտրել»,- նշեց Խաչատրյանը:

Անդրադառնալով ԱԺ աշխատակազմի պետի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործին և այդ համատեքստում հնչեցված հարցին, թե Ա. Բաբայանն ինչո՞ւ է զրկվել հաղորդակցությունից, և ինչո՞ւ է որոշվել խափանման միջոց ընտրելու համար դատարանին կալանավորելու միջնորդություն ներկայացնել, Սասուն Խաչատրյանն ասաց.

«Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում քննիչն է գնահատում, թե խափանման ո՞ր միջոցն է ի զորու ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, տվյալ դեպքում գործը քննող քննիչը եկել է այն եզրահանգման, որ Արսեն Բաբայանի պատշաճ վարքագիծը կարող է ապահովվել միայն կալանավորման պայմաններում: Հենց այդ նկատառումներով արգելանք է դրվել նրա տեսակցությունների վրա»:

Այն դիտարկմանը, թե ԱԺ մի պատգամավորի թույլատրվում է հանդիպել Ն.Հունանյանի հետ, իսկ Ա.Բաբայանի դեպքում արգելվում են տեսակցությունները, Ս.Խաչատրյանը խորհուրդ տվեց չնույնացնել պատիժ կրողին և նախաքննության փուլում կալանք կրողին:

«Տվյալ դեպքում Ա.Բաբայանի համար ընտրված է խափանման միջոց կալանքը: Կալանավորումն ընտրվում է այն նկատառումով, որ բացառվի շփումն այլ անձանց հետ»: Այն հիշեցմանը, թե Ա.Բաբայանի դեպքում նրան արգելվել է հանդիպել իր անչափահաս երեխաների հետ, ՀՔԾ պետն ասաց, թե ինքը նման տեղեկատվություն չունի, իսկ եթե այդպիսի դեպք եղել է, ապա թյուրիմացություն է:

5422 | 0
Facebook