Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Ժամանակավոր արտոնություն. «օդի հարկից» ազատում նոր ուղղությունների համար. «Ժամանակ»

09:45, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Ժամանակավոր արտոնություն. «օդի հարկից» ազատում նոր ուղղությունների համար. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Հայաստանի կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում, ըստ որի՝ այն ավիաընկերությունները, որոնք կգործարկեն նոր ուղղություններ, կազատվեն ելքի տուրքից, այսպես կոչված՝ «օդի հարկից»:

Այս արտոնությունը տրամադրվում է ինչպես մեր շուկա նոր մուտք գործող ավիափոխադրողներին, այնպես էլ մինչև այժմ գործողներին: Արտոնությունը տրամադրվելու է 3 տարով, բայց կարող է երկարացվել ևս մեկ տարով:

Սա նշանակում է, որ այն ուղղությունները, որոնք մինչև այժմ գործում են, չեն ազատվելու ելքի տուրքից, և «օդի հարկից» հրաժարումը խիստ մասնավոր է ու ժամանակավոր»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1628 | 0
Facebook
COMMENT.am