Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

Գևորգ Կոստանյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին

00:45, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
Գևորգ Կոստանյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը «Երկիր մեդիայի» եթերում խոսել է Մարտի 1-ի, Նիկոլ Փաշինյանին սատարելու, ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու, իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվելու, Եվրամիությունում աշխատանքի չանցնելու և այլ հարցերի մասին:

Դեռևս անցած տարի՝ հեղափոխությունից հետո Կոստանյանը հայատարարել էր, որ ամբողջությամբ աջակցում է Նիկոլ Փաշինյանին. «Եթե ես գտնում եմ, որ և՛ նպատակների, և՛ ցանկությունեի, և՛ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը և երկրի բարօրությանն ուղղված է իրականացվում, ես միշտ կկանգնեմ իրա կողքին ցանկացած պահի»,-հայտարարել էր նա:

Այսօր այս առնչությամբ Կոստանյանն ասել է. «Քանի որ Փաշինյանի նպատակները և ցանկությունները ազնիվ են, ինչը ժողովրդական և իրավական պետության կայացմանն ուղղված միջոցառումներն են: Եթե մեկն ուզում է մեր երկիրը որպես իրավական ու ժողովրդավարական պետություն ամրապնդել, ապա ինչու չպիտի աջակցենք: Առավել ևս իմ պարագայում, որ ես քաղաքական պրոցեսներում ներգրավված չեմ եղել երբեք: Սակայն այլ հարց է՝ ինչպես են իրականացվում այդ նպատակները: Որովհետև անգամ ամենավեհ նպատակները կարող են փչանալ, եթե դեպի նրանց տանող ճանապարհը սխալ է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Գևորգ Կոստանյանը՝ Փաշինյանին աջակցելու մասին
| | |
4218 | 1
Facebook