Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Շատ կտրուկ ու խիստ գնահատական կարող է լինել ՄԻԵԴ-ից». Քոչարյանի պաշտպան

00:20, չորեքշաբթի, 30 հոկտեմբերի, 2019 թ.
«Շատ կտրուկ ու խիստ գնահատական կարող է լինել ՄԻԵԴ-ից». Քոչարյանի պաշտպան

«Թե արդար դատաքննության իրավունքի, և թե կալանավորման օրինականության տեսանկյուններից խախտումներն առկա են, և ՄԻԵԴ-ը դրանց գնահատական պետք է տա»,- անդրադառնալով երեկ տարածված տեղեկատվությանն այն մասին, որ ՄԻԵԴ-ում ստացվել են ու կքննվեն Ռոբերտ Քոչարյանի դիմումները՝ 168.TV-ի եթերում ասել է Քոչարյանի պաշտպան, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը:

Նա եթերում հիշեցրել է Վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դեպքը, երբ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին դատարանը զրկեց կարծիք հայտնելու իրավունքից.

«Ես կարծում եմ, որ կոնկրետ այդ դեպքի հետ կապված՝ շատ կտրուկ ու խիստ է լինելու գնահատականը, որովհետև դա աննախադեպ էր: Աննախադեպ էր, օրինակ, այն, որ այս գործը մակագրվեց մի դատավորի, ով ամենացածր վարկանիշն ուներ դատավորների մեջ փաստաբանների կողմից (նկատի ունի դատավոր Արմեն Դանիելյանին,- խմբ.), ուներ ինքնաբացարկի ակնհայտ հիմք, բայց չի հայտնում ինքնաբացարկ: Նույնիսկ քննության առարկա չի դարձնում իմ կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը»,- նշել է Արամ Վարդևանյանը:

Խոսելով Ազգային ժողովի նախկին նախագահ Արա Անդրադառնալով Բաբլոյանին առաջադրված մեղադրանքին՝ Արամ Վարդևանյանը, ով ԱԺ նախկին խոսնակի պաշտպանն է, ասել է, որ ինքը չգիտի, թե այս մեղադրանքի շրջանակներում ինչի մասին է խոսքը, որովհետև Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը շատ քիչ հանդիպող հոդված է:

«Դրա վերաբերյալ փորձ առհասարակ առկա չէ, և ոչ էլ ըստ էության, որպես այդպիսին, միջազգային փորձ կա: ՍԴ-ի լիազորություններից և ոչ մեկը չի կարող յուրացվել ՍԴ նախագահի ընտրությամբ: Եթե խոսքը գնար այն մասին, որ, ենթադրենք, ՍԴ-ում առկա էր դիմում, և այդ ժամանակ ԱԺ-ն, չսպասելով ՍԴ որոշմանը, ինքն իր կողմից ԱԺ որոշմամբ ընդուներ, որ տվյալ հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, սա իրենից կենթադրեր իշխանության յուրացում, քանի որ ՍԴ լիազորությանը տիրացավ ԱԺ-ն»,- ասել է Վարդևանյանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Շատ կտրուկ ու խիստ գնահատական կարող է լինել ՄԻԵԴ-ից». Քոչարյանի պաշտպան
| | |
2564 | 0
Facebook
COMMENT.am