Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

Անսալով ցուցարարների պահանջին՝ Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

23:30, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Անսալով ցուցարարների պահանջին՝ Լիբանանի վարչապետը հրաժարական տվեց

Լիբանանի վարչապետ Սաադ Խարիրին հրաժարական է տվել հակակառավարական ցույցերի ճնշման տակ, որոնք սկսվել են հոկտեմբերի 17-ից:

«Ես ուղևորվում եմ նախագահական պալատ, որ իմ հրաժարականի դիմումը փոխանցեմ երկրի ղեկավարին»,- հայտարարել է նա Al Mayadeen հեռուստաընկերության եթերում: Ըստ վարչապետի՝ ինքն ամեն ինչ արել է այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու, ժողովրդին պահանջն անսալու համար: «Սակայն բոլոր այդ փորձերը փակուղի են մտել և ես հեռանում եմ»,- ասել է նա՝ կոչ անելով քաղաքացիներին՝ պահանել քաղաքացիական համերաշխությունը և թույլ չտալ տնտեսական իրադրության վատթարացում:

Ավելի վաղ՝ Լիբանանում հակակառավարական ցույցերի 11-րդ օրը, ցուցարարները կենդանի շղթա էին կազմել, որի երկարությունը հասել է 171 կմ-ի՝ ձգվելով երկրի հյուսիսից հարավ: Լիբանանցիները կառավարությանը մեղադրում են կոռուպցիայի ու տնտեսական ճգնաժամի մեջ:

| | |
1134 | 0
Facebook