Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Եկատերինբուրգի ծննդատանը ծննդկան է ինքնասպան եղել

23:45, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Եկատերինբուրգի ծննդատանը ծննդկան է ինքնասպան եղել

Եկատերինբուրգի ծննդատան ծնարանում ծննդկանի դի է հայտնաբերվել: Այս մասին հոկտեմբերի 29-ին հաղորդում է ՌԴ ՔԿ-ն: Ամենայն հավանականությամբ՝ կինն ինքնասպան է եղել: Նախնական տվյալներով՝ մահացածը 33 տարեկան է, ապահովված ընտանիքից: Նա ծննդաբերել է նախօրեին, նույն օրը երեկոյան նա կերակրել է երեխային, ապա դուրս եկել պալատից, մտել հարևան սենյակ ու վերջ տվել իր կյանքին: Հաղորդվում է, որ հղիության ընթացքում նրա մոտ ի հայտ է եկել փսիխոզ: Երեխան ծնվել է առողջ:

10190 | 0
Facebook