Խնդրում ենք սպասել...

Համացանց

Միացյալ Նահանգները մտադիր է գնել 2663 F-35 կրակի կառավարման համակարգ

22:45, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Միացյալ Նահանգները մտադիր է գնել 2663 F-35 կրակի կառավարման համակարգ

Քաղաքագետ Նաիրի Բադալյանը գրում է. «Պենտագոնը 34 միլիարդ դոլարի հերթական պայմանագիրն է ստորագրել Lockheed Martin-ի հետ, 5-րդ սերնդի F-35 ռազմական ինքնաթիռների 12-րդ, 13-րդ և 14-րդ խմբաքանակները, ընդհանուր թվով՝ 478 նոր F-35 եր ստանալու մասին։
     Դրանք ավելանալու են արդեն Պենտագոնին փոխանցված 430-ից ավել ի F-35-երին, որոնց մի մասը Միացյալ Նահանգները վաճառել է իր դաշնակից մի քանի երկրների։
     Դաշնակից երկրներին F-35-երի վաճառքը նույնպես իրականացվում է Պենտագոնի միջնորդությամբ։ Լոկհիդ Մարտինը չի կարող 5-րդ սերնդի ռազմական ինքնաթիռն ինքնուրույն վաճառել այլ երկրի, նույնիսկ ամենամերձավոր դաշնակցի։
     Ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգները մտադիր է գնել 2663 F-35 կրակի կառավարման համակարգեր»:

6270 | 0
Facebook