Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Շատ մտահոգված եմ». Վենետիկի հանձնաժողովի նախագաը՝ ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

22:20, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
«Շատ մտահոգված եմ». Վենետիկի հանձնաժողովի նախագաը՝ ՀՀ-ում ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն հայտարարություն է տարածել Հայաստանում ՍԴ շուրջ իրավիճակի վերաբերյալ.

«Արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Շատ մտահոգված եմ մի կողմից Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից: Վերջին իրադարձությունների արագ հաջորդականությունը և հանրայնացումը չեն նպաստում խնդիրների սահուն կարգավորմանը:

Ժողովրդավարության պայմաններում խորհրդարանը ժողովրդական ինքնիշխանության պահապանն է և, այդպիսով, վայելում է բարձրագույն ժողովրդավարական լեգիտիմությունը: Սահմանադրական դատարանը պաշտպանող հաստատություն է, որին վստահված են պահպանել սահմանադրական արժեքները:

Ժողովրդավարական երկրում պետական բոլոր հաստատությունները և գրասենյակների ղեկավարները պետք է հարգեն իրենց իրավասությունները, պարտականությունները և լիազորությունները, ընդունեն և հարգեն մյուս հաստատություններինը:

Նրանք պետք է օգտագործեն համապատասխան ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճորեն պահպանեն համապատասխան ընթացակարգերը և հարգանք ցուցաբերեն միմյանց նկատմամբ:

Եթե դա չի կատարվում, եթե չկա ժողովրդավարական մշակույթ և հասունություն, պետական ինստիտուտների գործառույթները խաթարված են, վտանգվում է հասարակության ժողովրդավարական, քաղաքացիական և տնտեսական առաջընթացը:

Կոչ եմ անում բոլոր կողմերին ցուցաբերել զսպվածություն, փոխադարձ հարգանք և կառուցողական ինստիտուցիոնալ համագործակցություն՝ այս անհանգստացնող իրավիճակը հանդարտացնելու և վերահաստատելու Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքը»,-ասված է հայտարարությունում:

6044 | 0
Facebook