Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լիբանանի ԿԲ նախագահը հայտարարել է տնտեսությանը սպառնացող կոլապսի մասին

16:15, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Լիբանանի ԿԲ նախագահը հայտարարել է տնտեսությանը սպառնացող կոլապսի մասին

Հոկտեմբերի 28-ին CNN-ին տված հարցազրույցում Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիյադ Սալամը հայտարարել է, որ երկիրը մի քանի օրից կկանգնի տնտեսության փլուզման եզրին, եթե ցույցերը չդադարեն: «Երկիրը գտնվում է ծանր վիճակում: Ամեն օր կորցնում ենք վստահությունը, ինչը ֆինանսների ոլորտում գլխավոր պայման է»,- հայտարարել է Սալամը՝ պատասխանելով այն հարցին, թե որքա՞ն կարող է դիմակայել Լիբանանի տնտեսությունը, եթե ցույցերը շարունակվեն:

4153 | 0
Facebook