Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն սպառնում է «ուժով պատասխանել» սիրիական նավթը զավթելու փորձերին

15:50, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ն սպառնում է «ուժով պատասխանել» սիրիական նավթը զավթելու փորձերին

ԱՄՆ-ը մտադիր է պաշտպանել Սիրիայի նավթային հանքավայրերը և պատրաստ է ուժային հարվածով արձագանքել դրանց զավթման փորձերին այլ ուժերի հավակնությունների դեպքում, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը: Նրա խոսքերը մեջբերում է РИА Новости-ն:

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ամերիկյան կողմը «լուրջ պատասխան» կտա նման գործողություններին: Ըստ Էսպերի` ահաբեկչական խմբավորումների համար նավթային հանքավայրերը եկամտի աղբյուր են:

Նախարարը նաև նշել է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը մտադիր են կանխել ռուսական կողմի և «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի ներթափանցումը նավթային հանքավայրեր:

5476 | 0
Facebook