Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չիլիում շարունակվում են բողոքի գործողությունները. 8 նախարար հրաժարական է տվել

14:15, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Չիլիում շարունակվում են բողոքի գործողությունները. 8 նախարար հրաժարական է տվել

Չիլիում շարունակվում են բողոքի գործողությունները՝ չնայած 8 նախարար հրաժարական է ներկայացրել: Հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել մայրաքաղաք Սանտիագոյի փողոցներ: Ցուցարարներին ցրելու համար Լա Մոնեդա պալատի տարածքում, որը հանդիսանում է նախագահի պաշտոնական նստավայրը, իրավապահները կիրառել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ, իսկ ցուցարարները կառուցել են բարիկադներ: Բացի այդ, քաղաքում վերստին սկսվել են հրդեհներն ու կողոպուտները, բողոքներին մասնակցում են հազարավոր մարդիկ: Ցուցարարները հրկիզել են մետրոյի կայարաններից մեկը:

6200 | 1
Facebook