Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ. կան տասնյակ զոհեր

14:00, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Իրաքում ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների ուղղությամբ. կան տասնյակ զոհեր

Իրաքի Քարբալա քաղաքում նստացույցի մասնակիցների դեմ ոստիկանության կողմից զենքի կիրառման հետևանքով սպանվել է 30 մարդ, հայտնում է Al Hadath հեռուստաալիքը:

Ըստ Reuters-ի՝ զոհվել է շուրջ 13 մարդ, 865-ը ստացել են վնասվածքներ: Իրավապահները հերքում են զոհերի մասին լուրերը: ՄԱԿ-ը նաև հայտարարել է արցունքաբեր գազի կիրառման մասին:

Բողոքի ցույցերն Իրաքում սկսվել են հոկտեմբերի 1-ին: Բաղդադում, ինչպես նաև հարավային ու հյուսիսային նահանգներում մարդիկ պահանջում են կառավարության հրաժարականը: Իրաքցիները դժգոհում են գործազրկությունից, կոռուպցիայից, կենսապայմանների վատթարացումից և սոցիալական ծառայությունների աշխատանքի անորակությունից: Վարչապետ Աբդուլ Մահդին արդեն խոստացել է աշխատանքի տեղավորել բոլոր նրանց, ովքեր ունեն կրթություն, ինչպես նաև խոստացել է աշխատատեղերի 50%-ի բարձրացում այն արտասահմանյան ընկերություններում, որոնք գործում են պետական պայմանագրով: Մեկշաբաթյա անդորրից հետո անցած ուրբաթ ցույցերը վերսկսվեցին ինչպես Բաղդադում, այնպես էլ մի շարք նահանգներում: Ստեղծված իրադրության կապակցությամբ հոկտեմբերի 28-ին Բաղդադում պարետային ժամ է սահմանվել:

7357 | 0
Facebook