Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Նաիրի Հունանյանի արժեքավոր տեղեկությունները կարող են հետաքրքրել իրավապահ մարմիններին և ոչ թե ինձ». Ռուստամ Բադասյան

12:10, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
«Նաիրի Հունանյանի արժեքավոր տեղեկությունները կարող են հետաքրքրել իրավապահ մարմիններին և ոչ թե ինձ». Ռուստամ Բադասյան

«Ոչ մի ցանկություն չունեմ Նաիրի Հունանյանի հետ հանդիպելու: Եթե նա արժեքավոր տեղեկություններ ունի, դա կարող է հետաքրքրել իրավապահ մարմիններին և ոչ թե ինձ». հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Նա նշել է, որ Նաիրի Հունանյանի դիմումը մերժվել է, կա բողոքարկելու ժամկետ, և հարցն արդեն նախարարության շրջանակից դուրս է եկել:

Այն հարցին, թե իր կարծիքով հանցակազմ կա՞ Վազգեն Մանուկյանի այն խոսքերի մեջ, թե Նաիրի Հունանյանն ու իր հանցակիցները ռոմանտիկներ են, արդարադատության նախարարը նկատեց, որ հարցի հասցեատերը ոչ թե ինքն է, այլ իրավապահ մարմինները:

4749 | 0
Facebook