Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Թերթերի տեսություն

Երվանդ Քոչարի ընկերոջ որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը տեղափոխել Հանրապետության հրապարակ. «ՀԺ»

10:05, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Երվանդ Քոչարի ընկերոջ որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը տեղափոխել Հանրապետության հրապարակ. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Քանդակագործ, գեղանկարիչ Երվանդ Քոչարի ընկերոջ՝ քանդակագործ Մարտին Կակոսյանի որդին առաջարկում է Սասունցի Դավթի արձանը Երևանի երկաթուղային կայարանից տեղափոխել Հանրապետության հրապարակ:

Մարտին Կակոսյանի որդին՝ Կարեն Կակոսյանը, շուրջ 30 տարի է՝ ապրում է ԱՄՆ-ում: Կարճ ժամանակով հայրենիքին ու հարազատներին այցելության եկած Կակոսյանը նախքան ԱՄՆ-ը վերադառնալը մեծ ցանկություն ունի Սասունցի Դավթի արձանը տեղափոխելու թույլտվություն ստանալ: Նա պատրաստակամություն է հայտնում իր վրա վերցնել արձանի նախ վերանորոգման (դրա կարիքն, ըստ մեր զրուցակցի, քանդակն իսկապես ունի), ապա տեղափոխման բոլոր ծախսերը: Քանդակագործի որդին անկեղծացավ, որ չի պատկերացնում, թե այդ գործընթացը կազմակերպելու համար ում պետք է դիմի և ինչից սկսի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
2251 | 2
Facebook
COMMENT.am