Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևանում իրավապահները նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը

10:00, երեքշաբթի, 29 հոկտեմբերի, 2019 թ.
Երևանում իրավապահները նկուղից դուրս են բերել 14 տարի առաջ սպանված կնոջ ոսկորներն ու գանգը

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատիկցները քննիչների և Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ Հարություն Խալաթյանի հետ այցելել են Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, և սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։ Րոպեներ առաջ հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բաժին է բերման ենթարկվել 46-ամյա Վարդան Սիմոնյանը։ Հանցագործության վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, այդ թվում՝ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները, հրաժարվելով խոսել տեսախցիկի առջև, ասում էին. «2005 թվականից մենք գիտեինք, թե Նինան Հայաստանից գնացել է։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նրան սպանել են...»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

8803 | 0
Facebook