Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Օդի տուրքը հանելը միայն Ryanair-ի համար չէ». Տաթևիկ Ռևազյան

23:55, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Օդի տուրքը հանելը միայն Ryanair-ի համար չէ». Տաթևիկ Ռևազյան

«Իռլանդական Ryanair ավիաընկերության մուտքը Հայաստանի շուկա ինքնանպատակ չի եղել»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Նա հերքել է այն տեսակետը, թե ստացվում է, որ նրանք, ովքեր չեն օգտվելու այս ավիաընկերության ծառայություններից, վճարելու են թռչող ուղևորների համար:

«Մենք շատ լավ պայմաններ ունենք Ryanair-ի հետ: Դա բանակցությունների արդյունքում է եկել: Մենք հասկացել ենք, որ դա մեզ համար պետք է արդյունավետ լինի, մեր տնտեսության համար նպաստավոր լինի: Մենք «Զվարթնոց»-ի հետ կապված նոր օրենսդրական փոփոխություններ ենք առաջարկել, որ օդի տուրքը հանենք, դա միայն Ryanair-ի համար չի, դա բոլոր ավիաընկերությունների համար է, իսկ Գյումրու զարգացման համար ֆոնդ ենք ստեղծել: Այսինքն՝ պետբյուջեի հաշվին չի արվել: Պետբյուջեից որևէ գումար չենք տրամադրելու», - ասել է Տաթևիկ Ռևազյանը:

Նա մանրամասնել է, որ 35, 50 կամ 100 եվրոն, որ վճարվելու է երկկողմանի տոմսերի ձեռքբերման համար, բուն տոմսերի համար է, իսկ այլ ծառայությունների, այդ թվում՝ սննդի, մեծ ճամպրուկի համար պետք է առանձին վճարել, ինչի որոշումը ուղևորն է կայացնելու: «Շատ փոքր ճամպրուկ է Ryanair-ը թույլ տալիս, և պետք է հասկանանք, որ իրենք դա ստուգելու են, և այն ուղևորները, որ կփորձեն շրջանցել օրենքը, խնդիրներ կունենան, կստիպեն, որ վճարեն այդ ճամպրուկի համար»,-նշել է Ռևազյանը:

Անդրադառնալով տոմսերի արժեքին՝ նա նշել է, որ կախված է, թե երբ է ուղևորը պատվիրում տոմսը, որ սեզոնին, այսինքն՝ կախված մի շարք հանգամանքներից՝ տոմսը կարող է էժան էլ լինել, թանկ էլ:

Եթերի ընթաղքում նա նաև նշել է, որ քաղավիացիայի ոլորտում մրցակցություն է սկսվում, ինչը կխթանի նաև գնային քաղաքականությունը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

«Օդի տուրքը հանելը միայն Ryanair-ի համար չէ». Տաթևիկ Ռևազյան
| | |
1889 | 0
Facebook