Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ուկրաինացին հայտնաբերել է, որ ոստիկանության քննիչը հանգիստ երթևեկում է իր գողացված Mazda-ով

23:25, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Ուկրաինացին հայտնաբերել է, որ ոստիկանության քննիչը հանգիստ երթևեկում է իր գողացված Mazda-ով

Կիևի բնակիչը հայտնաբերել է իր առևանգված մեքենան Խարկովի քննիչներից մեկի մոտ, ով հանգիստ վարել է այն շուրջ մեկ ամիս:
     Ըստ «Обозреватель» պարբերականի տեղեկության՝ Մաքսիմ Շկվարկոյի մեքենան անհայտ անձինք առևանգել էին 2019 թվականի հունիսին՝ բնակելի շենքի ավտոկայանատեղիից: Մոտ մեկ ամիս անց ծանոթներից մեկը նրան գրել է, որ Facebook-յան փակ խմբերից մեկում վաճառվում է նրանից առևանգված Mazda 6-ը: Շկվարկոն անդամագրվել է խմբին ու կապ հաստատել մեքենան վաճառողի հետ: Վերջնականապես համոզվելու համար, որ դա իր մեքենան է, նա խնդրել է մեքենայի՝ տարբեր կողմերից արված ավելի շատ լուսանկարներ ուղարկել: Լուսանկարները դիտելուց հետո Շկվարկոն համոզվել է, որ դա իր սեփական մեքենան է:
     Շկվարկոն առերեսում կազմակերպելու նպատակով պատրաստակամություն է հայտնել իբրև թե 6․5 հազար դոլարով գնելու մեքենան, սակայն մեքենայի վաճառքով զբաղվող անձինք անհետացել են: Որոշ ժամանակ անց նրա ընկերներին հաջողվել էր գտնել առևանգված Mazda-ն: Այն վարելիս է եղել ոստիկանության քննիչ Արտյոմ Գերասիմովը: Շկվարկոն առաջարկել է հարցը լուծել ընկերական ձևով, սակայն քննիչը հրաժարվել է՝ պատասխանելով, որ նա մեքենան 200 դոլարով վարձակալել է ընկերոջից, սակայն վերջինի հեռախոսահամարը կորցրել է:
     Շկվարկոյին չի բավարարել նման բացատրությունը և նա դիմել է ոստիկանություն։ Քննիչն ազատվել է աշխատանքից, սակայն գողացված Mazda-ն դեռ այդպես էլ չի վերադարձվել սեփականատիրոջը։

9132 | 0
Facebook