Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սանասարյանի պաշտպանը միջնորդեց գործը կասեցնել և դիմել ՍԴ

17:30, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Սանասարյանի պաշտպանը միջնորդեց գործը կասեցնել և դիմել ՍԴ

Հոկտեմբերի 28-ին տեղի ունեցավ լիազորությունները դադարած ՊՎԾ տնօրեն Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանից բացի՝ ամբաստանյալի կարգավիճակում են Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, ՊՎԾ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ փաստացի ղեկավար Տարոն Ավետիսյանը: Դատական գործը քննում է դատավոր Դավիթ Բալայանը:

Նիստում դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց այն հանգամանքները, որոնք հիմք կարող են լինել ինքնաբացարկի համար: Ինչպես նշեց Դ.Բալայանը, պաշտպան Հրանտ Անանյանի հետ առնչվել է այնքանով, որ դատարանի դռները շրջափակելու օրերին Հ. Անանյանը որպես մասնավոր անձ հանձն է առել իր պաշտպանությունը, որովհետև ինքը չի լիազորել ստանձնել իր պաշտպանությունը, թեպետ նրա վստահորդը չի եղել: Այդ առիթով քրեական գործ չի հարուցվել, և Հ. Անանյանը դա վիճարկում է դատարանում:

Նման հիմք առաջացել է նաև մեկ այլ գործով. իր վարույթում կա մի գործ, որտեղ ևս Հ. Անանյանի հետ կապված գլխավոր դատախազն ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացրել, և այդ գործի քննությունն առայսօր շարունակվում է:

Մեկ այլ հիմք. գործով վկա է անցնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Խնդիրն այն է, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության նախկին տնօրենն իր զարմիկն է եղել: Սակայն, դա ըստ դատավորի՝ խոչընդոտող հանգամանք և կողմնակալության հիմք չի կարող լինել, Ա.Թորոսյանը գործով «այլ մասնակցի» կարգավիճակ ունի:

Նիստում Դավիթ Սանասարյանի պաշտպան Ա. Սարդարյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր պաշտպանյալի գործը մյուս 3 ամբաստանյալների գործից անջատելու վերաբերյալ: Այն մերժվեց, Տ.Ավետիսյանի պաշտպանն էլ նշեց, որ իր վստահորդը խնդրել է գործը քննել արագացված կարգով, քանի որ այն սահմանում է ավելի բարենպաստ պայմաններ՝ պատժի առումով:

Սանասարյանի պաշտպան Ի.Պետրոսյանը նկատեց, որ իր վստահորդի գործի նախաքննությունը չէր կարող իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից՝ այն պատճառով որ քննչական դեպարտամենտի կարգավիճակը և կարգավորման կարգը հակասում են ՀՀ Սահմանադրությանը, ուստի՝ նախաքննությունն արվել է քրեադատավարական խախտումներով։ Այն պետք է կասեցվի, և դատարանն էլ պետք է դիմի Սահմանադրական դատարան:

Դատավոր Դ.Բալայանը խնդրեց միջնորդությունը ներկայացնել գրավոր:

Դատական հաջորդ նիստի օր ու ժամ նշանակվեց նոյեմբերի 27-ի, ժամը 13.30-ը:

3582 | 0
Facebook