Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին

16:35, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Մխիթար Հայրապետյանն ընդունել է Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ ընդունեցի Շախմատի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության արծաթե մեդալակիր Շանթ Սարգսյանին: Երիտասարդ գրոսմայստերին շնորհավորեցի հիանալի ելույթի կապակցությամբ և մաղթեցի նորանոր հաջողություններ:

Հիշեցնեմ, որ Հնդկաստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Շանթը 11 հնարավորից վաստակել է 8.5 միավոր՝ ընդամենը կես միավորով զիջելով ոսկե մեդալ նվաճած ուկրաինացի մարզիկին: Երրորդ տեղը մրցաշարում գրավել է մեր մեկ այլ գրոսմայստեր Արամ Հակոբյանը՝ վաստակելով 8 միավոր:

Իսկ ընդամենը երեք շաբաթ առաջ տղաները կրկին նույն արդյունքն էին գրանցել. այս դեպքում արդեն Մ18 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ էր նվաճել Արթուր Դավթյանը:

| | |
1764 | 0
Facebook