Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

15:55, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Մեկ օրվա ընթացքում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական

Մեկ օրվա ընթացքում ավելի քան հազար փախստական վերադարձել է Սիրիա, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքը:

«1016 փախստական է վերադարձել Սիրիա, այդ թվում` Լիբանանից «Ջեյդետ Յաբուս» և «Թել-Կալախ» անցակետով վերադարձել է 295 մարդ (որից՝ 88 կին, 150 երեխա), Հորդանանից «Նասիբ» անցակետով վերադարձել է 721 մարդ (որից՝ 216 կին, 368 երեխա)»,- նշվում է փաստաթղթում:
     Սակայն մարդիկ դեռ չեն հաստատվել իրենց մշտական բնակության վայրերում: Բացի այդ, մեկ օրվա ընթացքում վերականգնվել է վեց բնակելի շենք, դպրոց, իսկ Սիրիայի զինված ուժերի ինժեներական ստորաբաժանումները պայթուցիկներից մաքրել են գրեթե երկու հեկտար տարածք, ինչպես նաև հայտնաբերել և ոչնչացրել են 28 պայթուցիկ սարք:

3566 | 0
Facebook