Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԵՄ երկրները հավանություն են տվել Brexit-ի հետաձգմանը

16:15, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
ԵՄ երկրները հավանություն են տվել Brexit-ի հետաձգմանը

Եվրոմիության անդամ 27 երկիր որոշում է կայացրել հավանություն տալ Brexit-ի ժամկետը երեք ամսով երկարաձգելու՝ Մեծ Բրիտանիայի խնդրանքին: Այդ մասին հոկտեմբերի 28-ին Twitter-ում գրել է ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկը: Խոսքը վերջնաժամկետի ճկուն երկարաձգման մասին է (flextension): Սա նշանակում է, որ Brexit-ը կարող է տեղի ունենալ ավելի վաղ ժամկետում, եթե Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատի վարչապետ Բորիս Ջոնսոնի առաջարկությունը՝ կապված Brexit-ի պայմանների հետ:
     Հոկտեմբերի 28-ին Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Ջոնսոնի առաջարկը՝ դեկտեմբերի 12-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: «Լիբերալ դեմոկրատները» և Շոտլանդիայի ազգային կուսակցությունը նույնպես կոչ են անում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նրանք առաջարկում են ընտրությունները նշանակել դեկտեմբերի 9-ին:

6121 | 0
Facebook