Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանի արձագանքը՝ աղմկահարույց հարցազրույցի քննադատություններին

14:35, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Զոհրաբ Մնացականյանի արձագանքը՝ աղմկահարույց հարցազրույցի քննադատություններին

Բուլղարիայի ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ ասուլիսի ընթացքում անդրադառնալով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում BBC-ի Hard talk հաղորդմանը տված հարցազրույցի վերաբերյալ հնչող քննադատությունները, ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, թե ուրախ է, որ հարցազրույցը ՀՀ-ում ակտիվ քննարկումներ է առաջացրել. «Ուրախ եմ, որ Հայաստանում աշխատում է բազմակարծությունը, գոյություն ունի քննադատություն, նաև՝ աջակցություն: Նկատեցի, որ բավական դինամիկ քննարկում է եղել ՀՀ-ում, ինչը ողջունելի է և ի ցույց է դնում այն ամենը, ինչին ձգտում ենք՝ բազմակարծություն, ժողովրդական դեբատ, առողջ քննադատություն, կարողությունների ամրապնդում: Գիտակցելով, թե ինչ ոճի հարցազրույց է, ուրախ էի գնալ այնտեղ՝ ամրագրելու այն դիրքրոշումները որոնք բխում են մեր շահերից»:

8547 | 1
Facebook