Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայտնի է, թե ով կփոխարինի նախօրեին սպանված ԴԱԻՇ-ի պարագլխին

14:10, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Հայտնի է, թե ով կփոխարինի նախօրեին սպանված ԴԱԻՇ-ի պարագլխին

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադիի մահից հետո նրան փոխարեն նոր ղեկավար է նշանակվել, հայտնում է ամերիկյան Newsweek լրատվական կայքը:
     Հրապարակման համաձայն, զինյալների նոր առաջնորդն Աբդուլա Քարդաշն է, ով նաև հայտնի է որպես Հաջի Աբդուլլահ ալ-Աֆարի: Նա դեռևս օգոստոսից ղեկավարում է կառույցը՝ «մահմեդական գործերի մասով», փոխանցում է իսլամիստական Amaq գործակալությունը:

Հայտնի է, որ Ալ-Աֆարին իրաքցի զինծառայող է եղել, ով ծառայել է Իրաքի նախկին նախագահ Սադդամ Հուսեյնի ղեկավարության ներքո:
     Հավելենք, որ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացման մասին լուրերը վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են միջազգային ԶԼՄ-ների լրահոսերում:

12049 | 0
Facebook