Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 13 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Էսօր էդ հրաշքն իրականություն դարձնելու պահն ա». Լևոն Պաչաջյան

12:35, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Էսօր էդ հրաշքն իրականություն դարձնելու պահն ա». Լևոն Պաչաջյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լավ, ուրեմն սենց… Մի փոքր նախաբան, որպեսզի պատկերացնեք թե ինչ ա տեղի ունենում, էս ամենն ուր կհասնի ու ինչ ֆուտբոլային ֆանտաստիկ իրադարձությանն եմ մասնակցում… Օգոստոսի կեսերն էր, երբ ակումբիս գլխավոր մարզիչը հեռացվեց (հեռացավ) ու թիմն սկսեց անկայուն ելույթները (չնայած` մինչև էդ էլ ձախողումներ ունեցել էինք, որի պատաճառով մարզիչը հեռացվեց(ավ)), որից հետո մենք մոռացանք առաջին հորիզոնականի մասին: Սեպտեմբերի վերջերն էր. 2րդ (փլեյօֆֆ տանող) տեղից հետ էինք մնում 11 միավոր ու բացի այդ էլ մեզանից առաջ էին անցել թվով 4 ակումբներ… Մի պահ 7րդ տեղում էինք: Ու ի՞նչ: Կմտածեիք անհնա՞ր էր, որ հենց մենք ռեալ շանս ունենանինք 2րդ հորիզոնականը գրավել Հաստատ 99,9% կմտածեին, որ այո հնարավորություն չկա...
     Արի ու տես, որ այսօրվա խաղը հաղթելուց հետո մենք, հավասարվելով 2րդ հորիզոնականում գտնվող թիմին, կշրջանցենք նրանց խփած-բաց թողած գոլերի տարբերության շնորհիվ: Ֆուտբոլը հրաշք ա ու էսօր էդ հրաշքն իրականություն դարձնելու պահն ա: Սրանից բացի ևս մեկ խաղ ունենք ու ամեն ինչ մեզանից ա կախված: Գնացինք»:

| | |
3426 | 0
Facebook