Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Մուլտի գրուպ»-ի տնօրենի խափանման միջոցը

11:25, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Մուլտի գրուպ»-ի տնօրենի խափանման միջոցը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց «Մուլտի գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի հանդեպ կիրառված այլընտրանքային խափանման միջոց գրավը։ Այդ որոշումը դատախազությունը բողոքարկել էր վերաքննիչ ատյանում։

Սեդրակ Առուստամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեջ:

Խոսքը փողերի լվացման, խոշոր չափով հարկերից խուսափելու և կեղծ ձեռնարկատիրությամբ զբաղվելու կամ այդ հանցավոր արարքների կատարումը կազմակերպելու մասին է:

5742 | 0
Facebook