Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում թիվ մեկ հանցագործի նկատմամբ». Թեհմինե Ենոքյան

12:25, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում թիվ մեկ հանցագործի նկատմամբ». Թեհմինե Ենոքյան

Լրագրող, բնապահպան ակտիվիստ Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչո՞ւ օնլայն թիվիները և հեռուստաընկերությունները չեն կանչում Ամուլսարի նման ԶՊՄԿ-ի հանցագործությունների մասին հաղորդումների: Ինչո՞ւ խնդիրը չեն բարձրաձայնում, պետական պաշտոնյաներին չեն ստիպում, որ գան ու բացատրություն տան, 90 օրյա ժամկետը միայն Ամուլսարին է վերաբերում, թե նաև ԶՊՄԿ-ին և մնացած ընկերություններին: Ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում թիվ մեկ հանցագործի նկատմամբ:
     Հիմա ով է կողմնակալ, պետությունը, Մեդիան, թե բնապահպանները...
     Համարյա մի ամիս է խոսում եմ էս մասին, որ մի TV է պատրաստ հաղորդման հրավիրել բնապահպաններին էս հարցերը քննարկելու համար... Որպես մյուս կողմ հրավիրեք նաև էն մարդկանց, որ մշտապես խոսել են, թե դուք ուղղորդված եք, միայն Ամուլսարով եք զբաղվում...»:

| | |
6221 | 0
Facebook
COMMENT.am