Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«Մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա». բաց նամակ վարչապետին

00:10, երկուշաբթի, 28 հոկտեմբերի, 2019 թ.
«Մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա». բաց նամակ վարչապետին

Հանրապետական ծննդատանը երրորդ երեխային ծննդաբերած ու նրան այդպես էլ չտեսած Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաց նամակ պրն վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Ձեր ջանքերը ապարդյուն են շատ հարցերում, մասնավորապես՝ ծնելիության մակարդակը բարձրացնելու, քանի դեռ չեք արգելակել մեր երկրում ահագնացող և քաղցկեղի նման տարածվող Հարնապետական ծննդատանը իրականացվող և գործող մանկավաճառության և դոնորների մաֆիան։

Բարև Ձեզ, պրն վարչապետ, ես անհայտացած նորածնի մայր եմ։ Ս/ թ սեպտեմբերի 24-ին ծննդաբերել եմ տղա երեխա,բժիշկների պնդմամբ՝ երեխաս մահացել է և հարուցվել է քրեական գործ։ Այս օրերի ընթացքում ոչ մի կերպ չի հայտնաբերվում իմ երեխայի մարմինը, որը փաստում է երեխայիս առևանգելու մասին։ Ես թոքի ինֆարկտով օրեր շարունակ գտնվում էի վերակենդանացման բաժանմունքում և դեռ 6-7 ամիս բուժման կուրս պիտի անցնեմ և անձամբ չեմ կարող հանդիպում խնդրել և իրազեկել։ Խնդրում եմ հետամուտ լինել դեպքի բացահայտման հարցերում։ Այս օրերի ընթացքում Հանրապետական ծննդատան հետ կապված մոտ 500 դիմում բողոքներ ունեմ հավաքագրած և բազմաթիվ քաղաքացիների դեպքերի պատմությունների մասին տեղեկություններ ունեմ, որ մեր երկրում գործում է մանկավաճառության և դոնորների մաֆիա»։

| | |
6383 | 0
Facebook
COMMENT.am