Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 15 նոյեմբերի, 2019 թ.

Հարցազրույցներ

«Պետք է «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվի և իրականացվի շատ օբյեկտիվ քննություն». Ստեփան Դեմիրճյան

22:25, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
«Պետք է «Հոկտեմբերի 27»-ի գործը վերաբացվի և իրականացվի շատ օբյեկտիվ քննություն». Ստեփան Դեմիրճյան

«20 տարի առաջ կրակեցին մեր պետականության, մեր երկրի ապագայի վրա: Այն ժամանակ իշխանությունները ոչինչ չարեցին բացահայտելու Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը»,-այսօր Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը զոհ գնացած Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը:

Նա այն կարծիքին է, որ 20 տարի առաջ տեղի ունեցածը նախապես կազմակերպված է եղել. «Ակնհայտ է, որ այդ ոճրագործությունը տեղի չէր ունենա, կկանխվեր եթե իրենց գործառույթները, պարտականությունները պատշաճ կատարեին պետական անվտանգության ապահովմանը կոչված մարմինները: Քչերն են հավատում, որ այդ մարդասպանների ետևում այլ ուժեր չկան, դատավարությունն էլ այդ կասկածները չփարատեց, դրանք մինչ օրս կան»,-նշել է նա:

Անդրադառնալով գործի վերաբացման անհրաժեշտությանը՝ Ստեփան Դեմիրճյանն ասել է. «Նման հասարակական պահանջ կա, և ես կարծում եմ, որ այո, պետք է այն վերաբացվի և պետք է իրականացվի շատ օբյեկտիվ քննություն: Սա պետք է ոչ միայն զոհերի հարազատներին, այլև՝ հասարակությանը և մեր պետությանը»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

| | |
1661 | 0
Facebook