Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Համացանց

«ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ՝ Ռազմիկ Աբրահամյան. ո՞վ է նա իրականում». Արտակ Գալստյան

22:05, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
«ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ՝ Ռազմիկ Աբրահամյան. ո՞վ է նա իրականում». Արտակ Գալստյան

Դատական փորձագետ Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ՝ Ռազմիկ Աբրահամյան.
     Ո՞վ է նա իրականում, ի՞նչ գործերով է անցել և անցնում, ի՞նչու է մինչ օրս պաշտոնավարում և դեռ ազատության մեջ:
     Այսօր կանդրադառնանք Ռազմիկ Աբրահամյանի մասին միայն մամուլի հրապարակումներին:
     Այսպես՝
     30 մարտի 2019թ. Բերման ենթարկվեց Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ ԱՆ փոխնախարարի կողմից կաշառք վերցնելու գործով նրան մեղադրանք առաջադրվեց:
     07 հոկտեմբերի 2019թ. Հայկուհի Խաչատրյանը մեղադրում է Ռազմիկ Աբրահամյանին իր նորածին երեխային վաճառելու մեջ, հարուցված է քրեական գործ:
     Սուսաննա Պատվականյանը կրկին մեղադրում է Ռազմիկ Աբրահամյանին դեռևս 20 տարի առաջ, կրկին իր երեխային վաճառելու մեջ, գործը այս պահին քննվում է վերաքննիչ դատարանում:
     Ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ, Հանրապետության գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը տևական ժամանակ խուսափում էր ներկայանալ դատարան և ցուցմունք տալ, թե ի՞նչու, այս պահին առանց մեկնաբանության:
     05 մարտի 2017թ, կրկին նորածնի մահ, կրկին երեխայի ծնողները պնդում են, որ իրենց երեխան ողջ է և կրկին գլխավոր դերում Ռազմիկ Աբրահամյանն է:
     06 հոկտեմբերի, 2019 թ. Հայկուհի Խաչատրյանը մեղադրել է Ռազմիկ Աբրահամյանին 15 տարեկան աղջիկներ բռնաբարելու մեջ:
     08 հունիսի, 2018 թ.-ին Ռազմիկ Աբրահամյանի աշխատակիցները ահազանգել են վերջինիս կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և կոռուպցիոն գործարքներում մասնակից լինելու մասին:
     Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակչուհի, 37-ամյա Հերմինե Առուստամյանը փետրվարի 13-ին Հանրապատեկան ծննդատանը լույս աշխարհ է բերել իր 8-րդ երեխային, վերջինիս պնդմամբ Ռազմիկ Աբրահամյանը իրենից կաշառք է պահանջել:
     20 հունիսի, 2012 թ. տարօրինակ պայմաններում, Ռազմիկ Աբրահամյանի Հանրապետական ծննդատանը հղի կին է մահացել. չեն փրկվել նաև երկվորյակները:
     Ներկայացվածը Ռազմիկ Աբրահամյանի գործունեության 10 տոկոսն է: Գրեթե բոլոր դրվագներով գործերը կոծկվել են:
     Գտնում ենք, պետք է հետամուտ լինել և վերաբացել Ռազմիկ Աբրահամյանի հետ կապված բոլոր գործերը, պետք է քննել վերջինիս նախկին աշխատակիցներին, վստահ ենք հետաքրքիր փաստեր կբացվեն, պետք է ուսումնասիրել Ռազմիկ Աբրահամյանի և նրա մերձավորների գույքը, ձեռք բերման աղբյուրները և ֆինանսական միջոցները:
     Վստահ ենք, որ եթե իրավապահները կատարեն այդ գործողությունները, ապա կբացվի առողջապահության համակարգում տարիներ շարունակ գործող կոռուպցիոն շղթան, իր դերակատարներով և ի՞նչու ոչ, եթե հավատանք լուրերին, հնարավոր է նաև հայտնաբերել վաճառված երեխաներին:
     Համենայն դեպս, վերջնական փաստերը ի մի բերելուց հետո, պատրաստվում ենք նման միջնորդությամբ հանդես գալ նախաքննության մարմնի առաջ:

Սուսաննա Սարգսյան
     Արտակ Գալստյան»:

| | |
20094 | 0
Facebook