Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հրապարակվել է տեսանյութ՝ ԴԱԻՇ-ի պարագլխի ոչնչացման ենթադրյալ վայրից

14:45, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
Հրապարակվել է տեսանյութ՝ ԴԱԻՇ-ի պարագլխի ոչնչացման ենթադրյալ վայրից

Թուրքական լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութեր, որոնցում պատկերված է այն վայրը, որտեղ ենթադրաբար սպանվել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքրա ալ-Բաղդադին: Al Hadath հեռուստաընկերությունը հաղորդում է, որ Բաղդադիի գտնվելու վայրը տեղորոշել հաջողվել է իրաքյան հատուկ ծառայությունների շնորհիվ: Օպերացիային մասնակցել է 8 ամերիկյան ուղղաթիռ, թիրախը ոչնչացնելու համար պահանջվել է կես ժամ:

Ավիահարվածների հետևանքով, ըստ արաբական լրատվամիջոցների, զոհվել է 3 տղամարդ, 3 կին և մեկ երեխա:

Հավելենք, որ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի ոչնչացման մասին լուրերը վերջին տարիներին պարբերաբար հայտնվում են միջազգային ԶԼՄ-ների լրահոսերում:

10539 | 0
Facebook