Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են

10:50, կիրակի, 27 հոկտեմբերի, 2019 թ.
Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են

Այսօր` հոկտեմբերի 27-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարվման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Անտառուտ գյուղի տներից մեկի մոտ պայթյուն է տեղի ունեցել և կան տուժածներ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու փրկարարները նշված գյուղի 2-րդ փողոցի թիվ 3 տան բակում՝ այգում, հայտնաբերել են Նորիկ Մադոյանի և նրա կնոջ՝ Վարդուհի Մադոյանի դիերը։ 1 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Աշտարակի հիվանդանոցի բժիշկների կողմից տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Աղբուրը հայտնում է, որ պայթյունի պատճառը եղել է այն, որ ամուսիններն իրենց տան դիմաց կայանված Kia մակնիշի 10 NN 110 համարանիշի ավտոմեքենայի գազաբալոնից ռետինե խողովակ են միացրել և այն երկարացված վիճակում բերել են, այգում տեղադրված օղի թորելու հարմարանքին են միացրել՝ փորձելով այդկերպ կրակ ստանալ, ինչն էլ, ցավոք, պայթյունի պատճառ է դարձել։ Տան քարե ցանկապատը փլուզվել է, լուսամուտներն ամբողջովին կոտրվել ու մի քանի մետր շպրտվել են։ Կնոջ մարմինն ամբողջովին մասերի է բաժանվել, ամուսնու մարմինն էլ 2 մասի է բաժանվել։ Պայթյունի հետևանքով հրդեհ չի առաջացել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների, ավտոմեքենայատիրոջ և վիրավորի ամբողջական տվյալները։

Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են
Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են
Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են
Ողբերգական դեպք Արագածոտնում. օղի թորող ամուսինները տեղում մահացել են
105278 | 0
Facebook