Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պենտագոնը 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Microsoft-ի հետ

19:30, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Պենտագոնը 10 մլրդ դոլարի պայմանագիր է կնքել Microsoft-ի հետ

Պենտագոնի կայքը հայտնում է, որ ծրագրային ապահովման համաշխարհային շուկայում առաջատարներից մեկի՝ Microsoft-ի հետ կնքել է պայմանագիր, որը ուժի մեջ կլինի 10 տարի: Այս ընթացքում ընկերությունը կստանա 10 մլրդ դոլար՝ պայմանով, որ համաձայնեցված բոլոր աշխատանքներն ավարտվեն ճիշտ ժամանակին:

Նշվում է, որ Պենտագոնի հետ պայմանագիր կնքելու համար պայքարում էր Amazon-ը, սակայն Պենտագոնը որոշեց օգտվել Բիլ Գեյթսի առաջարկից: Արդյունքում, Amazon-ի խոսնակ Դրյու Հերդերը հրապարակել է ընկերության պաշտոնական հայտարարությունը և իր դժգոհությունը հայտնել որոշման կապակցությամբ:

Դոնալդ Թրամփը Twitter-ում բավականին կտրուկ էր արտահայտվել ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսի մասին: ԱՄՆ նախագահը պնդել էր, որ Amazon-ից բացի ցանկացած ընկերություն կարող է ստանալ այս պայմանագիրը:

6728 | 0
Facebook