Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 19 նոյեմբերի, 2019 թ.

Միջազգային

Facebook-ը սկսել է փորձարկել Facebook News-ը

13:25, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Facebook-ը սկսել է փորձարկել Facebook News-ը

Facebook սոցցանցը ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքներում սկսել է փորձարկել Facebook News-ը, որն իրենից ներկայացնում է «նորությունների ներդիր»: Այն հաշվի կառնի օգտատերերի հետաքրքրությունները և նրանց բնակության վայրը, ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ:

Facebook News-ը թույլ կտա օգտատերերին տեղեկացված լինել վերջին և կարևոր նորություններից, օգնել նրանց ավելի լավ հասկանալ իրավիրճակը և ընդլայնել հետաքրքրությունները տեղեկատվության ոլորտում:

Սոցցանցի 100,000 ամերիկացի օգտատերերի շրջանում արված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ քիչ են ստանում մշակույթի, բիզնեսի, սպորտի և բժշկության մասին լուրեր:

Facebook News ներդիրը իրենից կներկայացնի օրվա լրահոսը, որի թեմաները մշակված կլինեն մի խումբ լրագրողների կողմից, թեմատիկ բաժինները, անհատականացված լրահոսի բաժինը և բաժանորդագրությունները: Փորձարկման արդյունքներում ներդիրը հասանելի կլինի Միացյալ Նահանգների ողջ տարածքում:

Ներկա պահին ծառայությունը հասանելի է միայն 200,000 օգտատերերի համար, գրում է The Wall Street Journal-ը: Ըստ պարբերականի՝ հրապարակման վերաբերյալ համաձայնագրերը կնքվել են ամերիկյան խոշորագույն լրատվամիջոցների հետ, ներառյալ՝ WSJ, Buzzfeed, Business Insider, The Washington Post, Bloomberg, USA Today, ABC News, NBC News և Fox News:

| | |
2545 | 0
Facebook