Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սենատորները պահանջում են հետաքննել Թուրքիայի կողմից Սիրիայում ֆոսֆորային ռումբերի կիրառումը

12:10, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Սենատորները պահանջում են հետաքննել Թուրքիայի կողմից Սիրիայում ֆոսֆորային ռումբերի կիրառումը

Հանրապետական և դեմոկրատական կուսակցությունները ներկայացնող սենատորները պահանջում են Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայքլ Պոմպեոյից` հետաքննել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից խաղաղ բնակչության դեմ ֆոսֆորային ռումբերի կիրառման դեպքը։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտնել է Foreign Policy Magazine-ը:

Դեմոկրատներ՝ Քրիս Վան Հոլենը, Պատրիկ Լեհին, Ռիչարդ Բլումենտալը և հանրապետական Մարշա Բլեքբեռնը նամակ են հղել պետքարտուղարին՝ պահանջելով մինչև նոյեմբերի 1-ը հետաքննել և տալ այս հարցի պատասխանը:

Սենատորները պահանջում են պարզել, թե ինչպես սպիտակ ֆոսֆորով զինամթերքը կարող է ձեռք բերվել թուրքական բանակի կողմից, արդյոք դրա օգտագործումը միջազգային իրավունքի խախտո՞ւմ է, և եթե այո, ապա ինչպե՞ս կարձագանքի ամերիկյան վարչակազմն այս հարցին:

Նրանք նաև ցանկանում են իմանալ, արդյոք Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները սպիտակ ֆոսֆորի կիրառման որոշումը կայացրե՞լ են ինքնուրույն, թե՞ գործել են երկրի իշխանությունների ցուցումներով:

7932 | 1
Facebook