Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանում այսօր 8 ծառայակցի սպանած զինվորը չի զղջում իր արարքի համար

23:05, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Ռուսաստանում այսօր 8 ծառայակցի սպանած զինվորը չի զղջում իր արարքի համար

20-ամյա Ռամիլ Շամսուտդինովն, ով այսօր Զաբայկալի Գորնի փակ քաղաքում գնդակահարել է 8 ծառայակցի, ծառայության ընթացքում ճնշվածություն չի ունեցել, հայտնել է նրա հայրը: Ըստ տղամարդու՝ իր որդին ոչ մեկից չի բողոքել: Հայրն ինքն էլ նախկինում զինվորական է եղել ու չի հավատում, որ որդին կարող էր նման բան անել: «Նա լավ տղա էր»,- ասել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր հերթափոխի ժամանակ ժամկետային զինծառայողը զենքը հանձնելու ժամանակ կրակ է բացել հրամանատարի ուղղղությամբ: Ծառայակիցները գետնին են պառկել, սակայն նա կրակ է բացել նաև նրանց ուղղությամբ: 8 մարդ տեղում սպանվել է, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Ըստ LIFE.ru-ի՝ զինվորը խնդիրներ է ունեցել զորամասում: Ձերբակալման պահին նա հայտարարել է, որ չի զղջում կատարվածի համար:

14492 | 0
Facebook