Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան ստույգ պատճառը

00:10, շաբաթ, 26 հոկտեմբերի, 2019 թ.
Գիտնականները պարզել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվան ստույգ պատճառը

Ալեքսանդր Մակեդոնացու մահվան պատճառը եղել է ենթաստամոքսային գեղձի բորբոքումը, ոչ թե մալյարիան, տենդը կամ թոքաբորբը, ինչպես կարում էին նախկինում: Այս եզրահանգմանն են եկել Հունաստանի Արիստոտելի համալսարանի գիտնականները, հաղորդում է Greek Reporter-ը: Հետազոտությունն սկսվել է դեռևս 1995 թվականին: Այս ամբողջ ժամանակահատվածում վերլուծվել են մակեդոնյան արքայի հիվանդության բոլոր այն նկարագրությունները, որ սերունդներին են փոխանցել ժամանակի պատմիչները: Ըստ ականավոր գիտնական Թոմաս Գերասիմիդիսի՝ Մակեդոնացու մահվան պատճառն է դարձել ծանր սեպսիսը՝ հարուցված սուր պանկրեոտիզմի պատճառով: Այս հիվանդությունն էլ իր հերթին զարգացել է երիկամաքարային հիվանդության, ծանրամարս ուտելիքներ և մեծ քանակությամբ ալկոհոլ օգտագործելու պատճառով:

«Ախտանշանների սկիզբը բնորոշվել է կուշտ ուտելուց և գինի խմելուց հետո որովայնի ուժգին ցավերով, ուղեկցվել է դողէրոցքով և օրեցօր վատթարացող ընթացքով՝ 14 օր շարունակ»,- ասել է գիտնականը:

13498 | 0
Facebook