Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում կորցրել է գրեթե 7 մլրդ դոլար

17:40, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ օրում կորցրել է գրեթե 7 մլրդ դոլար

Amazon կորպորացիայի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը մեկ օրում կորցրել է 6․9 միլիարդ դոլար՝ ընկերության բաժնետոմսերի արժեքի անկումից հետո։ Այս մասին հայտնել է CNBC հեռուստաընկերությունը:
     Ընկերության հաշվետու զեկույցը ներկայացվել է նախօրեին:

Amazon-ի բաժնետոմսերի արժեքը միանգամից 9 տոկոսով նվազել է կորպորացիայի եռամսյա շրջանի վերաբերյալ հաշվետության հրապարակումից հետո:

Նշվում է, որ այս տարվա երրորդ եռամսյակում Amazon-ի գործառնական եկամուտը նվազել է 3,2 միլիարդ դոլարով՝ համեմատած 2018-ի նույն ժամանակահատվածի հետ։ Այդ ցուցանիշը նախկինում կազմել է 3,7 միլիարդ դոլար: Բացի այդ, կորպորացիայի զուտ շահույթը նվազել է մինչև 2,1 մլրդ դոլար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ կազմել էր 2,9 մլրդ դոլար:

10665 | 0
Facebook