Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իտալիայում համընդհանուր գործադուլի հետևանքով 24 ժամով դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը

17:15, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Իտալիայում համընդհանուր գործադուլի հետևանքով 24 ժամով դադարեցվել է տրանսպորտի աշխատանքը

Իտալիայում տրանսպորտային արհմիությունները հաստատել են համընդհանուր գործադուլը, իսկ տեղական ԶԼՄ-ները հոկտեմբերի 25-ն անվանել են «սև ուրբաթ»:
     Համազգային գործադուլի հետևանքներն առաջինն իրենց վրա զգացել են ավիաուղևորները, որից հետո գործադուլի մասին հայտարարել է երկաթուղային տրանսպորտը, ինչպես նաև որոշ քաղաքներում լաստանավային ծառայությունը և հասարակական տրանսպորտը:
     Ամենալարված իրավիճակը Հռոմում է, որտեղ քաղաքային տրանսպորտի աշխատողները հրաժարվել են դուրս գալ աշխատանքի։
     Տրանսպորտի ոլորտի աշխատակիցները ցանկանում են, որպեսզի իշխանությունները բարելավեն աշխատանքային պայմանները:

4478 | 0
Facebook