Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սիրիայում հումանիտար իրավիճակը սրվել է Թուրքիայի պատճառով. ՄԱԿ

16:10, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Սիրիայում հումանիտար իրավիճակը սրվել է Թուրքիայի պատճառով. ՄԱԿ

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի սկսած ռազմական գործողությունը վատթարացրել է տարածաշրջանի հումանիտար իրավիճակը: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Ուրսուլա Մյուլերը, փոխանցում է Interfax գործակալությունը:

«Ռազմական գործողությունները հանգեցրել են բնակչության լուրջ տեղաշարժերի: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մոտ 180 հազար մարդ՝ ներառյալ շուրջ 80 հազար երեխա, ստիպված է եղել լքել իր բնակավայրը»,- հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակը:

Նա հավելել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր ավելի քան 10 հազար մարդ ստիպված է եղել տեղափոխվել Իրաք:
     Պաշտոնյան հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում ապրող 3 միլիոն մարդկանցից 1,8 միլիոնին արդեն իսկ անհրաժեշտ է մարդասիրական օգնություն:

4411 | 0
Facebook