Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չեչնիայից լրացուցիչ 300 զինվորական է ուղարկվել Սիրիա

13:30, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Չեչնիայից լրացուցիչ 300 զինվորական է ուղարկվել Սիրիա

Չեչնիայում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ռազմական ոստիկանության ստորաբաժանման շուրջ 300 զինծառայող ժամանել է Սիրիա՝ հատուկ առաջադրանք իրականացնելու համար: Այս մասին հայտնում է INTERFAX գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության տարածած
     հաղորդագրությանը:
     Զինվորականները մոտ ապագայում կապահովեն բնակչության անվտանգությունը և կզբաղվեն իրավակարգի պահպանությամբ ու կօգնեն դուրս բերել քրդական ինքնապաշտպանական ստորաբաժանումները։

Ռազմական ոստիկանների համար Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազա են տեղափոխել 20-ից ավելի «Тигр» ու «Тайфун-У» զրահամեքենաներ:

6254 | 0
Facebook