Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Գռզոյի Հայէկոնոմբանկը «կանաչ լույս» է ստացել

12:25, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Գռզոյի Հայէկոնոմբանկը «կանաչ լույս» է ստացել

Վերջին օրերին ակտիվացել են խոսակցություններն այն մասին, որ աստիճանաբար ի հայտ են գալիս նոր՝ գրպանային օլիգարխներ։ Մասնավորապես, շրջանառվում են Լֆիկի(Սամվել Ալեքսանյանի) և Գռզոյի(Խաչատուր Սուքիասյանի) անունները։ Հանրությունը սկսել է նկատել, որ վերջին ամիսներին Խաչատուր Սուքիասյանն աստիճանաբար ակտիվանում է։ Ասում են, որ նա մեկ-երկու մանր ներդրման դիմաց թույլտվություն է ստացել իր՝ Հայէկոնոմբանկի բանկոմատները նախարարությունների շենքերում, ՊՈԱԿ-ներում և պետական այլ կառույցներում տեղակայելու համար։ Համաձայն շրջանառվող լուրերի, նախկինում այդ իրավունքն ուներ միայն Ֆլեշի Բարսեղին պատկանող Արարատ բանկը։ Ասում են նաև, որ այդ կերպ փորձ է կատարվելու ճնշել Բարսեղ Բեգլարյանին և խիստ սահմանափակել Արարատ բանկի հնարավորությունները։

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
28960 | 0
Facebook