Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Բախում՝ թուրք և սիրիացի զինվորականների միջև

12:05, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Բախում՝ թուրք և սիրիացի զինվորականների միջև

Սիրիայի հյուսիս-արևելքում Թալ Թամր քաղաքի տարածքում բախումներ են տեղի ունեցել թուրքական բանակի և Սիրիայի կառավարական ուժերի միջև, հայտնում է Associated Press գործակալությունը:

Նշվում է, որ սիրիական զորքերը դիմադրություն են ցույց տվել: Հարձակման հետևանքով զոհվել է սիրիացի մի քանի զինվոր:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» քրդա-արաբական դաշինքի հրամանատար Մազլում Քոբանի Աբդիին հայտարարել է, որ Թուրքիան և նրա դաշնակիցները շարունակում են մարտերը Սիրիայի Ռաս ալ-Այն շրջանում՝ չնայած ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարությանը:

11258 | 0
Facebook