Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ն իր զինված ուժերը կթողնի Սիրիայում՝ նավթի հանքերը պաշտպանելու համար

11:10, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ն իր զինված ուժերը կթողնի Սիրիայում՝ նավթի հանքերը պաշտպանելու համար

ԱՄՆ զինված ուժերը կշարունակեն մնալ Սիրիայում՝ նավթային հանքավայրերը ԴԱԻՇ գրոհայիններից պաշտպանելու համար: Այս մասին Twitter-ում գրել է Դոնալդ Թրամփը:

«Նավթի հանքավայրերը պահվում էին այդ զինյալների կողմից, մինչև որ Միացյալ Նահանգները չվերականգնեց այն՝ քրդերի օգնությամբ»,- գրել է Թրամփը: «Մենք երբեք թույլ չենք տա, որ ԴԱԻՇ գրոհայինները վերակազմակերպվեն և վերադարձնեն այդ հանքավայրերը»,- հավելել է Թրամփը:

Նախկինում Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ԱՄՆ-ի փոքր ռազմական ներկայության պահպանման հնարավորության մասին՝ նավթի հանքավայրերը պաշտպանելու և մնացյալ գրոհայինների դեմ պայքարելու համար:

6457 | 0
Facebook