Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիրավոր աշակերտուհին փրկել է ընկերուհուն մոլագարից

01:20, ուրբաթ, 25 հոկտեմբերի, 2019 թ.
Վիրավոր աշակերտուհին փրկել է ընկերուհուն մոլագարից

Օրերս Կուրսկում դանակով զինված մոլագարը հարձակվել է բռնցքամարտի պարապմունքից տուն վերադարձող աղջիկների վրա: 9-րդ դասարանցի ընկերուհիները կանգառում իրենց երթուղայինին են սպասելիս եղել, երբ մոլագարը հարձակվել ու դանակահարել է նրանցից մեկին, ապա դանակը պահելով մյուսի կոկորդին՝ նրան քարշ տվել դեպի մոտակա կրպակ: Վիրավոր աղջիկը ընկերուհուն մենակ չի թողել, այդ վիճակում հետապնդել է նրանց, մերկ ձեռքերով բռնել դանակից ու մոլագարի աչքերին փչել պղպղեղային սրվակից: Տղամարդը փախուստի է դիմել, նրան մինչ օրս չեն գտել: Խիզախ ընկերուհին ստացել է ձեռքի մատների կտրած վերքեր:

Հաղորդվում է, որ քաղաքում հիմա լուսավորության խնդիրներ կան, փողոցներում ժամը 6-ից հետո խավար է տիրում և ծնողները վախենում են իրենց երեխաներին միայնակ թողնել խմբակներից վերադառնալու ճանապարհին: Քաղաքային իշխանություններն էլ խորհուրդ են տվել միայնակ տնից դուրս չգալ:

8312 | 0
Facebook