Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 27 սեպտեմբերի, 2021 թ.
Թելեգրամ

Հարցազրույցներ

«Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև իջևանցի է». Հրայր Թովմասյան

23:40, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
«Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև իջևանցի է». Հրայր Թովմասյան

«Կարծում եմ, օբյեկտիվ վիճակ է, երբ հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանը կայացնում է մի որոշում, որը կարող է հանրային իշխանությունների կողմից ճիշտ չընկալվել, կամ իրենց սրտով չլինել»,- այսօր «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Նա նշել է, որ եթե վերջին հաշվով իր հրաժարականն է լինելու երկրի զարգացման գրավականը, առկա խնդիրների լուծումը, ապա իր համար երկրի զարգացումն ավելի կարևոր է, քան՝ պաշտոնը:

Անդրադառնալով գործընթացին իր ընտանիքի անդամների ներգրավմանը՝ Հրայր Թովմասյանն ասել է .«Անշուշտ, տեսնել 75 տարեկան հայրիկիդ, որը վերջին 2 տարվա ընթացքում 4 բարդ վիրահատություն է կրել, և տեսնել, որ իրեն ինչ-որ հարցեր են տալիս, հաճելի չէ, բնականաբար: Մեղավորության զգացողություն ես ունենում: Հաճելի երևույթ չէ, երբ տեսնում ես դուստրերիդ, որոնց այլ կերպ ես դաստիարակել, և իրենք պիտի գնան և ինչ-որ հարցերի պատասխանեն: Մեր տանն արդեն կատակում են, ասում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև նա իջևանցի է»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

«Տանը կատակում են, թե միայն մայրիկին չեն կանչել ԱԱԾ, որովհետև իջևանցի է». Հրայր Թովմասյան
| | |
9631 | 2
Facebook