Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Երեխան մահացել է, քանի որ հայրը մսխել է նրա բուժման համար հանգանակված գումարը

22:30, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
Երեխան մահացել է, քանի որ հայրը մսխել է նրա բուժման համար հանգանակված գումարը

Բրազիլիայում տեղի ունեցած միջադեպը զայրացրել է ամբողջ աշխարհի հանրությանը: Հայրը մսխել է այն գումարները, որոնք մի տարի շարունակ հավաքել էին սրտացավ մարդիկ՝ իրենց փոքրիկի կյանքը երկարացնելու համար: Հաղորդվում է, որ բրազիլացի տղան ընդամենը 7 ամսական է եղել, երբ նրա մոտ ախտորոշվել է ողնաշարի մկանային ատրոֆիա: Այս հիվանդությունն անբուժելի է, սակայն հնարավոր է թանկարժեք դեղամիջոցներով դանդաղեցնել դրա զարգացումն ու թեթևացնել երեխայի վիճակը:

Հայրն ու մայրը սոցցանցերում դրամահավաքություն են սկսել: Մարդիկ սկսել են գումարներ փոխանցել, մեկ տարի անց նրանց հաշվեհամարին, որին հասանելիություն են ունեցել երկու ծնողները, կուտակվել է 248 հազար դոլար:

Որոշ ժամանակ անց հայրը հայտարարել է, թե գնում է գործուղման, ինչից հետո միայն մի քանի անգամ է տուն եկել:

Ավելի ուշ մայրը նկատել է, որ հաշվեհամարից խոշոր գումարներ են անհետանում: Ոստիկանությունը պարզել է, որ երեխայի հայրն արդեն մի քանի ամիս է՝ ապրում է թանկարժեք հյուրանոցում, գնում է դիզայներական հագուստ, թմրանյութեր, ալկոհոլ, հաճախ այցելում է զվարճանքի վայրեր:

Քանի որ դեղամիջոցների համար այլևս գումար չի մնացել, երեխան ստիպված է եղել սպասել պետական աջակցության: Սակայն հոկտեմբերի 17-ին նա մահացել է՝ չդիմանալով, մինչև հերթն իրեն կհասներ:

Երեխան մահացել է, քանի որ հայրը մսխել է նրա բուժման համար հանգանակված գումարը
Երեխան մահացել է, քանի որ հայրը մսխել է նրա բուժման համար հանգանակված գումարը
15006 | 0
Facebook