Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են». Արսեն Թորոսյան

20:35, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
«Սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են». Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննարկելով առողջապահության նախարարության սրտային վիրաբուժության գծով խորհրդատու Գագիկ Հեբոյանի առաջարկը՝ «Stent for Life» Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական ծառայություններն ընդլայնվել են:

Ծրագրում ընդգրկվել են նաև այն դեպքերը, երբ առկա են չափորոշիչով սահմանված ցուցանիշները, սակայն կորոնարոգրաֆիա հետազոտությունից հետո նպատակահարմար է շտապ (մինչև 48 ժամերի ընթացքում) իրականացնել ոչ թե կորոնար ստենտավորում, այլ աորտա-կորոնար շունտավորում:

Աորտա-կորոնար շունտավորումը կիրականացվի պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` կորոնար անոթների մեկ դեղապատ ստենտի տեղադրման համար` առողջապահության նախարարի հրամանով սահմանված գնին համապատասխան»:

3246 | 0
Facebook