Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային զգուշավոր լինել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելիս

14:25, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
ԱՄՆ-ը կոչ է անում Թուրքիային զգուշավոր լինել Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելիս

Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային Սիրիայի վերաբերյալ Ռուսաստանի հետ համաձայնագիր կնքելիս զգուշավոր լինել։ Այս մասին հաղորդել է ամերիկյան վարչակազմի անանուն աղբյուրը, փոխանցում է TASS գործակալությունը:

Նա կոչ է արել Թուրքիային և բոլորին զգույշ լինել Ռուսաստանի հետ գործարքներ կնքելիս: «Միշտ ուշադիր հետևում ենք ռուսներին, որտեղ էլ որ նրանք լինեն»,- հավելել է Թրամփի վարչակազմի աշխատակիցը՝ ընդգծելով, որ ամերիկյան կողմը ոչ մի կերպ չի ազդել երկրների միջև գոյություն ունեցող պայմանագրի վրա։

4982 | 0
Facebook