Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հայաստանում գաղտնի բարձրացրել են նախարարների աշխատավարձը. BBC-ի անդրադարձը

14:00, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
Հայաստանում գաղտնի բարձրացրել են նախարարների աշխատավարձը. BBC-ի անդրադարձը

BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել է Հայաստանում պաշտոնյաների աշխատավարձերի գաղտնի բարձացման թեմային:

«ՀՀ կառավարությունը հաստատել է այն տեղեկատվությունը, համաձայն որի գաղտնի բարձրացվել են նախարարների աշխատավարձերը, և ընդդիմության ներկայացուցիչները վրդովված են այս որոշման գաղտնիությունից ու կասկածներ են հայտնել դրա օրինականության վերաբերյալ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչ կարգով են փոփոխվել գործադիր մարմնի անդամների և նրանց տեղակալների աշխատավարձերի չափերը։
     Գաղտնիության պայմաններում որոշում կայացնելու մասին դիտարկման հետ Փաշինյանը համաձայն չէ` հիմնավորելով, այդ մասին 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հրապարակային իր կարծիքը հայտնել է։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կողմ է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, բայց որոշման գաղտնի բնույթը նա որակել է ամոթալի:

Որոշումը քննադատվել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Գևորգ Պետրոսյանի կողմից: Օրենքի համաձայն, վարչապետը իրավունք չունի անհատապես ընդունել այդպիսի որոշումներ, իսկ օրենքում փոփոխություններ է կատարում խորհրդարանը։
     Նա հիշեցրել է, որ այս հարցը կարգավորվում է «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:

Նախարարների աշխատավարձը Հայաստանում բարձրացել է՝ հասնելով մինչև 1,5 միլիոն դրամ (մոտ 3,1 հազար դոլար): Բարձրացվել են նաև փոխնախարարների աշխատավարձերը` մինչև 1,06 միլիոն դրամ կամ 2.2 հազար դոլար:

Փաշինյանն իշխանության եկավ 2018-ի մայիսին տեղի ունեցած բողոքի ցույցերի արդյունքում: Նա խոստացավ երկրում ոչնչացնել կոռուպցիան և երկիրը դնել զարգացման ժողովրդավարական ուղու վրա»,- գրում է BBC-ն:

7565 | 0
Facebook