Խնդրում ենք սպասել...
Օդնոկլասնիկի

Համացանց

«Այս տեսանյութում Քոչարյանին քննադատող դասախոսը հայրս է, ով հետո զրկվեց աշխատանքից». Գևորգ Պապոյան

13:25, հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.
«Այս տեսանյութում Քոչարյանին քննադատող դասախոսը հայրս է, ով հետո զրկվեց աշխատանքից». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը սոցկայքի իր էջում գրել է. «Այս տեսանյութում Ռոբերտ Քոչարյանին 2000թ. նոյեմբեր ամսին քննադատող դասախոսը հայրս է, ով այդ և իր մյուս քննադատությունների («հակաքոչարյանական վարքագիծ») համար դրանից հետո զրկվեց աշխատանքից և տարիներ հետո նոր միայն կարողացավ վերականգնվել:
     Իսկ ինչ էր եղել. այն ժամանակ դեռ Քոչարյանին քննադատող անհայտ, իսկ այսօր հայտնի ուսանողներին այցելել էր ԱԱՇ աշխատողը՝ հենց ԲՈՒՀ-ում: Այդ այցից հետո այդ տղաները դարձան երդվյալ «քոչարյանական», իսկ իր սկզբունքներին հավատարիմ դասախոսը՝ հայրս, գործազուրկ:
     Սա գրեցի այն պատճառով, որ վերջերս նախկին իշխանությունները և նրանց պաշտպանողներն (այդ թվում հոլովակում երևացող արդեն հայտնի դեմքերը) սկսել են խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին...
     Հ. Գ. Հանուն արդարության պետք է գովեմ մեր այն ժամանակվա ԱԱԾ աշխատողին. ընդամենը 1 այցով փոխել է այս մարդկանց քաղաքական և գաղափարական պայքարի ողջ շրջանակը»:

| | |
15725 | 0
Facebook